ԱՄՀ-ն նվազեցրել է ՀՀ տնտեսության աճի 2016-ի կանխատեսումը մինչև 1,9%

ԱՄՀ-ն նվազեցրել է ՀՀ տնտեսության աճի 2016-ի կանխատեսումը մինչև 1,9%

PanARMENIAN.Net - ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի 2016 թ. կանխատեսումը` հասցնելով 1,9 տոկոսի, նշվում է ԱՄՀ–ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) ապրիլյան զեկույցում, հայտնում ԱՌԿԱ-ն:

2015 թ. հոկտեմբերյան զեկույցում ԱՄՀ–ն 2016-ին ակնկալում էր Հայաստանի ՀՆԱ-ի աճ` 2,2 տոկոսի չափով։ Միաժամանակ այս տարվա ապրիլի 6-ին Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին հանրապետության տնտեսության աճը կանխատեսում էր 2,25–2,5 տոկոսի չափով։

Ապրիլյան զեկույցի համաձայն` 2017- ին ԱՄՀ–ն Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 2,5 տոկոսի չափով։ Հայաստանում գնաճը 2016 թ. կանխատեսվում է 2,6 տոկոսի չափով (նախկին կանխատեսումը` 3,4 տոկոս), իսկ 2017-ին` 4 տոկոսի չափով։

Զեկույցի վերլուծաբանները նվազեցրել են ԱՊՀ երկրների (այդ թվում` Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքմենստանի) տնտեսությունների աճի կանխատեսումը։ Այսպես, 2016-ին ԱՄՀ–ն ակնկալում է ԱՊՀ երկրների տնտեսությունների 1,1 տոկոսի անկում` հունվարյան զեկույցում նշված զրոյական աճի համեմատ (0,4 տոկոսի աճ, հոկտեմբերյան զեկույց)։ 2017-ին ԱՄՀ–ն կանխատեսում է ԱՊՀ երկրների տնտեսությունների վերականգնում` ՀՆԱ–ի 1,3 տոկոսանոց աճ։

Ըստ զեկույցի` 2016-ին Ռուսաստանում սպասվում է տնտեսության 1,8 տոկոսի անկում` հոկտեմբերյան զեկույցում նշված 0,6 տոկոսի անկման համեմատ, Ադրբեջանում ակնկալվում է 3 տոկոսի անկում` հոկտեմբերյան զեկույցում նշված 2,5 տոկոսի աճի համեմատ, Բելառուսում` 2,7 տոկոսի անկում` 2,2 տոկոսանոց անկման համեմատ։

Միաժամանակ Ղազախստանում ակնկալվում է 0,1 տոկոսի աճ` նախորդ զեկույցում նշված 2,4 տոկոսի աճի համեմատ, Ուզբեկստանում` 5 տոկոս` 7 տոկոսի համեմատ, Թուրքմենստանում` 4,3 տոկոս` 8,9 տոկոսի համեմատ, Ուկրաինայում` 1,5 տոկոս` 2 տոկոսի համեմատ, Վրաստանում` 2,5 տոկոս` 3 տոկոսի համեմատ, Տաջիկստանում` 3 տոկոս` 3,4 տոկոսի համեմատ, Ղրղըզստանում` 3,5 տոկոս` 3,6 տոկոսի համեմատ, Մոլդովայում` 0,5 տոկոս` 1,5 տոկոսի համեմատ։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ իրական աճը 2016 թվականին նախատեսված է 2.2 տոկոսի չափով, ՀՆԱ դեֆլյատոր ցուցիչը` 4 տոկոս, 12–ամսյա գնաճը` 4% (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3.5 տոկոս։ Ըստ ՀԲ կանխատեսման, 2016-ին ՀՀ ՀՆԱ աճը կկազմի 2,2%:

Ընթերցեք նաև. Նախարար. Ադրբեջանի ագրեսիան չի հարվածի ՀՀ տնտեսական աճին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---