Նախարար. Ադրբեջանի ագրեսիան չի հարվածի ՀՀ տնտեսական աճին

Նախարար. Ադրբեջանի ագրեսիան  չի հարվածի ՀՀ տնտեսական աճին

PanARMENIAN.Net - 2016-ին3 տոկոսից ավելի տնտեսական աճ է ակնկալվում: Այս մասին հայտնել էՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Որևէ գործողություն նախատեսված ծրագրերի փոփոխությանը չի բերել, հակառակը, ավելի մեծ ջանքեր ենք գործադրում: Վստահեցնում եմ, որ այն ագրեսիան, այն թշնամական, պատերազմական գործողությունը, որ Ադրբեջանը նախաձեռնել էր և նպատակ ուներ նաև հարվածելու մեր տնտեսական աճին, չի հաջողվել և դա կտեսնեք նաև ցուցանիշներով»,- նշել է Մինասյանը, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե արդյոք պատերազմը չի՞ խանգարի նոր ներդրումների ներգրավմանը, էկոնոմիկայի նախարարն ասել է, որ որքան էլ հնչեն տարբեր կարծիքներ ներդրողների՝ տարբեր որոշումների վերանայումների կամ սառեցումների հետ կապված, վստահ են, որ դրանք շատ արագ կվերանան, քանի որ Հայաստանը կա և շարունակում է մնալ ամենապահով երկիրներից մեկը:

Դեկտեմբերի 10-ին խորհրդարանի ընդունած պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ իրական աճը 2016 թվականին նախատեսված է 2.2 տոկոսի չափով, ՀՆԱ դեֆլյատոր ցուցիչը` 4 տոկոս, 12–ամսյա գնաճը` 4% (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3.5 տոկոսը։Ըստ ՀԲ կանխատեսման, 2016-ին ՀՀ ՀՆԱ աճը կկազմի 2,2%:

Համաշխարհային բանկը Հայաստանում 2016-ին 2.2% աճ է կանխատեսում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---