«Պուտին, вон!» և ձվեր՝ ՌԴ դեսպանատան ուղղությամբ. Երևանում բողոքեցին Ադրբեջանին զինելու դեմ13 ապրիլի 2016 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի 13-ին տեղի ունեցավ բողոքի երթ և ցույց՝ ընդդեմ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական ոլորտում գործարքների: Մի քանի հարյուր մարդ երթով անցան Ազատության հրապարակից մինչև Ռուսաստանի դեսպանատուն՝ ճանապարհին կարճատև կանգառներ անելով կառավարության ու արտգործնախարարության դիմաց: Այնտեղ նրանք քննադատ ելույթներ ունեցան վարչապետ Հովիկ Աբրահամյանի հասցեին՝ Երևանից Մոսկվա տեղափոխված ԵՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու համար, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին՝ վերջին օրերի, իրենց գնահատականով, անբավարար աշխատանքի համար:
Մասնավորապես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ տեղի ունեցածից հետո Մոսկվա կարելի էր գնալ միմիայն ԵՏՄ-ից դուրս գալու համար:
Հասնելով ՌԴ դեսպանատուն, ցուցարարները ելույթներ ունեցան ռուսական քաղաքականության դեմ, հատկապես ընդգծելով Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Նրանք պարբերաբար գոչում էին «Պուտին, вон!» «Պուտին՝ տեռորիստ», «Արցախը մերն է», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներ, հնչեցին ՌԴ-ում հայ համայնքին բողոքի ցույցեր կազմակերպելու կոչեր: Ցուցարարներից ոմանք ձվեր նետեցին դեսպանատան ուղղությամբ, ինչից հետո ոստիկանների ու ցսուցարարների միջև որոշակի լարվածություն առաջացավ: Վերջիններս ցուցարարներին կիսեցին 2 մասի՝ բաց պահելով դեսպանատան դարպասների հատվածը: Ցուցարարները նաև ընթերցեցին Մոսկվային իրենց պահանջը՝ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, այլապես Հայաստանի հասարակությունը կփաստի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը |