Արցախի սպառազինության համար հանգանակության գումարը գերազանցել է $4 մլն-ը

Արցախի սպառազինության համար հանգանակության գումարը գերազանցել է $4 մլն-ը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12–ի տվյալներով` Արցախի ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է հանգանակվել 1.291.538.292 դրամ, 1.105.985 դոլար, 9977 եվրո, 15.928.699 ռուբլի:

Այդ մասին է հայտնում ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը: Ընդհանուր առմամբ, հանգանակված գումարը գերազանցում է $ 4.025 մլն-ը:

Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---