ԱԳ փոխնախարար. Օգտագործելով ԵՏՄ հարթակը՝ ասել ենք այն, ինչ անհրաժեշտ էր![]() 15 ապրիլի 2016 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հարցով ԵՏՄ գործընկերներին հայկական կողմն ասել է այն, ինչ անհրաժեշտ էր: Այս մասին ՀՀ Կառավարության ապրիլի 15-ի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԵՏՄ վարչապետների նիստին մասնակցելու հարցին՝ Քոչարյանն ասել է, որ գոյություն ունի երկու մոտեցում. «Մեկը պաշարված ամրոցի մոտեցումն է: Այսինքն՝ ի պատասխան ամեն քայլի, որ մենք մեր շահերին դեմ ենք գնահատում, ըստ էության, ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածք՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք: Սա մոտեցումներից մեկն է»: Մյուս մոտեցումն, փոխնախարարի խոսքով, հետևյալն է. «Հաշվի առնելով այն, որ բոլոր պետությունները առաջնորդվում են առաջին հերթին իրենց շահերով, այնուամենայնիվ, պետք է թույլ չտալ, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում, քանի որ հենց այդ նպատակը հետապնդում է մեր թշնամին՝ Ադրբեջանը»: Արտաքին գործերի փոխնախարարի հավաստմամբ՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դաշնակիցներին, տարբեր կազմակերպություններին ուղղորդել այնպիսի քայլերի, որ Հայաստանն այսպես ասած խռոված կեցվածքով հայտնվի միայնակ, գրում է Tert.am-ը: «Այստեղ խնդիրը հետևյալն էր՝ կամ պետք էր ընդունել նեղացածի կեցվածք և տապալել նիստը, մյուս տարբերակն այն էր, որ այնուամենայնիվ օգտագործել այդ հարթակը՝ այդ բոլորն իրենց հասցնելու համար: Արդյունքում ԵՏՄ անդամ երկրները փորձեցին մեղմել իրավիճակը. իհարկե, դա չի հավասարակշռում տեղի ունեցածը, բայց որոշվեց, որ առաջիկա նիստը տեղի կունենա Երևանում»: Փոխարտգործախարարը նշել է նաև, որ ԵՏՄ գործընկերներին հայկական կողմն ասել է այն, ինչ անհրաժեշտ էր և դեռ ասվելու է: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք տեղյա՞կ են, որ հանրության շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաժարականի պահանջ կա, Քոչարյանն ասել է, թե իրենք հետևում են մամուլին: Երևանում չեղարկվել էր ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել է մասնակցել երևանյան նիստին: Ռուսաստանը համաձայնել է Մոսկվայում նիստն անցկացնելու Ղազախստանի առաջարկին: Եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվում է մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չի կայանում կամ տեղափոխվում է: Արդյունքում Մոսկվայում անցկացրած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հերթական նիստն անցկացվելու է մայիսի 20-ին՝ Երևանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |