Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ-երկրների ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նախագահ, ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան Համակարգող խմբի եւ ուսումնա-մեթոդական հավաքին մասնակցելու համար:



«ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի ընհանուր համակարգի հարցերով համակարգող խմբի նիստը պարբերական բնույթ է կրում, տեղի ունենում տարին երկու անգամ ԱՊՀ երկրներից մեկում, եւ այդ գործոնը մարցակցային բնույթ է կրում»,- նշել է Վ. Միխայլովը:



Նրա խոսքերով, այցի շրջանակներում պատվիրակությունը կլինի հայկական բանակի եւ 102-րդ ռուսական կայանի ռազմական դիրքերում: «Բացի այդ, մենք կքննարկենք մեզ մոտ եղած բոլոր հնարավորությունները մեր գործողությունների հետագա համակարգման ծավալի ընդլայնման համար»,- ամփոփել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատարը, հայտնում է «Նովոստի-Առմենիա»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---