Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 8,4% կրճատել է նավթի արդյունահանումը20 ապրիլի 2016 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը` SOCAR, 2016-ի առաջին եռամսյակում արդյունահանել է 1 մլն 898,8 հազար տոննա նավթ, ինչը 8,4% -ով պակաս է նախորդ տարվա հունվար-փետրվարի ցուցանիշից, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: 2016-ի մարտին ընկերությունն արդյունահանել է 646,2 հազար տոննա նավթ: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում 1-ին եռամսյակում արդյունահանումը կազմել է 10 մլն 507,5 հազար տոննա նավթ` անկումը 1,7%, այդ թվում մարտին` 3 մլն 649,7 հազար տոննա: 2015-ին SOCAR-ն արդյունահանել է 160,5 հազար տոննա նավթ, ընդհանուր առմամբ Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմել է 41 մլն 689 հազար տոննա: Ադրբեջանի կառավարությունը 2016-ին նավթի արդյունահանումը կանխատեսում է 40 մլն 744,9 հազար տոննայի սահմանում: 2016 թվականի առաջին եռամսյակում Սուպսայի, Նովորոսիյսկի և Ջեյհանի նավահանգիստներով արտահանվել է մոտ 5.3 մլն տոննա նավթ՝ 2015 թվականի առաջին եռամսյակի ավելի քան 5.7 մլն համեմատ: Հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական նավթի արտահանումն, այսպիսով, կրճատվել է ավելի քան 7%-ով: Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կազմել է 41,6 մլն տոննա` 2014-ի համեմատ կրճատվելով 1,1 տոկոսով: Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ին կազմել է 38,1 մլն տոննա: 2013-ից նավթի գներն անկում են ապրել ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում ՌԴ-ում և Ադրբեջանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |