Ձկնաբուծական համալիր՝ Սևանի իշխանի պաշարները վերականգնելու համար21 ապրիլի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Լրամշակվել և ապրիլի 21-ին կառավարության հավանությանն է արժանացել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը՝ 2016-2024 թթ. համար: Ծրագրի ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումն ու լճի հիմնախնդիրների լուծումն է: Համալիր ծրագրով նախատեսվում է ձկնաբուծական համալիրի ստեղծում, որն իր մեջ կներառի ձկան արտադրության արժեշղթայի հետևյալ օղակները` մանրաձկան տնտեսություն, լճում տեղակայված տնտեսություններ և վերամշակման գործարան: Նշված օղակներում կկազմակերպվի Սևանի իշխանի էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) արտադրությունից մինչև իրացում ամբողջ գործընթացը: Վերոնշյալ ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևան ակվա» ՓԲԸ-ին առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 0.6445 հեկտար հողամաս: Ծրագրի շրջանակում «Սևան Ակվա»-ն ապրանքային ձկան արտադրությունն իրականացնելու է լճում տեղակայված տնտեսություններում, որոնք կտեղակայվեն Կարճաղբյուր համայնքի հարակից տարածքի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա: Հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է տեղակայման վայրի ուղղությամբ` ափին, ունենալ համապատասխան տարածք` նախ լճում տեղակայվող տնտեսության հիմնման, ապա նաև սպասարկման, գրասենյակային և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար: Գործադիրն ընդունել է նաև «Սևանա լճում էկոհամակարգերի վերականգնման նպատակով տնտեսական գործունեություն իրականացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է սահմանել՝ Սևանա լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել համալիր ծրագրի շրջանակում՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու միջոցով և ցանցավանդակային տնտեսությունների հիմնման միջոցով: ՀՀ գործադիրի 2016-ի մարտի 26-ի որոշմամբ՝ «Սևան Ակվա» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: «Սևան Ակվա» ընկերությունը պատրաստվում է Սևան լճում տեղադրվելիք ցանցերի մեջ ձուկ աճեցնել: Ընկերությունը ավելի քան 1 միլիարդ դրամի ապրանքներ է ներկրելու: 2016-ին Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակնից: Ձկները կկերակրվեն եվրոպական արտադրության բարձրորակ ձկան կերով: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, որի հասույթը կկազմի մոտ 2 մլրդ 400 մլն. դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |