Վերնիսաժի բարեկարգման լրամշակված նախագծերը ներկայացվել են քաղաքապետին22 ապրիլի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Վերնիսաժի հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծերի լրամշակված տարբերակները: Նախագծող խմբի անդամները վստահեցրել են, որ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային բաց քննարկումների և լսումների ժամանակ ներկայացված, ինչպես նաև գրավոր ուղարկված առաջարկները, որոնք մասնագետների կողմից ուսումնասիրվել են, և դիտարկելով դրանց իրագործման հնարավորությունը` որոշները ներառվել են նախագծերում: Քաղաքապետն, ընդգծելով Գլխավոր պողոտայի առանձնահատուկ նշանակությունը Երևանի համար, ինչպես նաև մայրաքաղաքում կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման կարևորությունը, հատկանշել է, որ տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը պետք է փոխընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի համար: Ապրիլի 12-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի Վերնիսաժ հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակը: Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |