ՀԷՑ-ն ավելի քան 19 մլրդ դրամի ներդրում կանի 2016-ին 4 մայիսի 2016 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի մայիսի 4-ին կայացած նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-ի ներդրումային ծրագրին, որը կազմում է մոտ 19 մլրդ 895 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: 2016-ի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը և այլ աշխատանքների իրականացմանը, գրում է Aravot.am-ը: 2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։ «Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: ՀՀ կառավարությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին։ Մնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016-ի հուլիսի 31-ը: ՀԷՑ-ը 1 տարի կվճարի զոհված զինծառայողների ընտանիքների օգտագործած էլէներգիայի դիմաց Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |