Արթուր Աղաբեկյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, հայտնում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Նշենք, որ Արթուր Աղաբեկյանը պաշտոնից ազատվելու իր որոշումը հիմնավորել է նրանով, որ պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել եւ մասնակցել երկրի խորհրդարանական ընտրությւոններին: Նշենք, որ պաշտոնավարման ժամանակահատվածում նրա անդամակցությունը ՀՅԴ «Դաշնակցությունում» սառեցված էր:
 Ուշագրավ
---