Եվրատեսիլ-2007 մրցույթին Հայաստանը կներկայացնի Հայկոն

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ-2007 մրցույթին Հայաստանը կներկայացնի երգիչ Հայկոն «Anytime you need» երգով: Ինչպես հաղորդում է www.eurovision.am կայքը, Հայկոի թեկնածությունը Եվրատեսիլ-2007 ազգային մրցույթի արդյունքում ստացավ ինչպես ժյուրիի անդամների, այնպես էլ հեռուստադիտողի աջակցությունը: Նշենք, որ Հայկոն ճանաչվել էր Հայաստանի 2006 թվականի «լավագույն երգիչ»:



Հիշեցնենք, որ 2006 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլ մրցույթին: Հանրապետությունը ներկայացնող Անդրեն, որը կատարեց «Without your love» երգը, զբաղեցրեց 8-րդ տեղը, որի շնորհիվ այս տարի Հայկոն կմասնակցի մրցույթի եզրափակչին, շրջանցելով ընտրական փուլը: Եվրատեսիլ-2007-ի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին Հելսինկիում:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---