Օհանյան. Միջազգային խորհրդատվական թիմի աջակցությունը ռազմունակության ամրապնդմանը կարևոր է 6 մայիսի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ից 6-ը Երևանում էր Հայաստանի Հանրապետությունում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը: Եռօրյա հանդիպումների ընթացքում խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները, կառավարման, պլանավորման, մարտարվեստի, ինչպես նաև զինուժի արհեստավարժության ոլորտներում իրականացվելիք վերափոխումներին առնչվող հարցեր: Միջազգային խորհրդատվական խմբի անդամներին մայիսի 6-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմունակության ամրապնդմանն ուղղված վերափոխումներին խմբի շարունակական աջակցության անհրաժեշտությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում խորհրդատվական թիմը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում: Քննարկվել են պաշտպանության ոլորտի օրենսդրությունը սահմանադրական բարեփումների և զինված ուժերի զարգացման մտահղացման հետ համահունչ դարձնելու խնդիրները: Խորհրդատվական թիմը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: «Ռազմական որոշումների կայացման գործընթաց» խորագրով դասախոսության ժամանակ ունկնդիրներին ներկայացվել են մարտական գործողությունների ժամանակ առաջադրանքի պարզաբանման, օպերացիայի տարբերակների ընտրության և մտահղացման մշակման ժամանակակից մեթոդներ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |