Բակո Սահակյան. Խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց չենք հանդուրժի Արցախի անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ 8 մայիսի 2016 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է եղել, որտեղ նաև ելույթ է ունեցել նախագահ Բակո Սահակյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը, ապրիլի սկզբին շփման գծում լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելով, հերթական անգամ փորձեց պատերազմի միջոցով իրականացնել իր ահաբեկչական ու հանցավոր ծրագրերը մեր ժողովրդի և պետության դեմ: «Միայն մեր Պաշտպանության բանակի հզորության և ուժի, մեր զինվորների անօրինակ սխրանքի ու անկոտրում ոգու շնորհիվ հնարավոր եղավ արժանի հակահարված տալ սանձարձակ թշնամուն, որը, կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, պարտադրված եղավ հրադադար խնդրել: Այսօր մենք բոլորս լի ենք հպարտության զգացումով մեր երիտասարդ սերնդի համար, որը ծնվել ու մեծացել է հայկական երկու հանրապետության անկախության տարիներին: Նրանք արժանիորեն շարունակում են իրենց հերոս պապերի ու հայրերի գործը՝ հայրենիքի համար ճակատագրական պահին կանգնելով նրա պաշտպանության դիրքերում»,- նշել է Սահակյանը: Բակո Սահակյանը նշել է, որ հակառակորդի հիմնական հարվածն ընդունել են այն երիտասարդները, ովքեր կանգնած են եղել առաջնագծում: «Նրանց և նրանց օգնության հասած բազմաթիվ ազատամարտիկների ու կամավորականների հերոսության ու խիզախության շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Ցավոք, այդ օրերին ունեցանք անդառնալի կորուստներ, մարտիրոսվեցին տասնյակ քաջ հայորդիներ: Ունեցանք զոհեր նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց անմահ անունները միշտ վառ կմնան մեր սրտերում: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ և արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին»: Եզրափակելով, նախագահ Սահակյանը նշել է, որ ապրիլյան պատերազմի օրերին ամբողջ հայ ժողովուրդը նորից ոտքի ելավ` ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու և աջակցելու, նրանց կողքին լինելու անգնահատելի պատրաստակամություն: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների և կամավորների պետական բարձր պարգևներ են հանձնվել: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող՝ վիրավորվել: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող: Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։ Եվս 1 զինծառայող պարգևատրվել էՀայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 44 հոգի, որից 4-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 241 հոգի, որից 11-ը` հետմահու: Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 16 մարդ, որից 2-ը` հետմահու: ԼՂՀ մատուցած ծառայությունների համար մեկ ազատամարտիկ պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում |