Թուրքական բանակում կասկածելի պայմաններում մահացածների 80%-ը քրդեր են, հայեր և ալևիներ

Թուրքական բանակում կասկածելի պայմաններում մահացածների 80%-ը քրդեր են, հայեր և ալևիներ

PanARMENIAN.Net - Թուրքական բանակում 22 տարում գրանցվել է պարտադիր զինծառայողների կասկածելի պայմաններում մահվան 2.220 դեպք: Պարտադիր զինծառայության ընթացքում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են, որոնք բանակում լուրջ ճնշումների են ենթարկվում:

Զինվորների կասկածելի մահվան դեպքերով և տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանի խոսքով՝ միայն 2015թ. հուլիսից մինչ օրս գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել, քրդական Özgür gündem թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ իրավական պայքար են մղում՝ իրենց զավակների մահվան հանգամանքների և մեղավորների բացահայտման պահանջով: Նրանք վստահ են, որ իրենց որդիներին գիտակցաբար մահվան են ուղարկվել կամ կանխամտածված ձևով սպանվել են:

Ռըզա Դողանի 20-ամյա որդին՝ Ույսալ Դողանը, նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն իրականացնելիս՝ 2012թ. Մուշում: Զինծառայողի մահվան վերաբերյալ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն հայրը համոզված է, որ դա սպանություն է եղել: Ենթադրյալ ինքնասպանության գործիքի վրա մահացածի մատնահետքերը չեն հայտնաբերվել:

Դողանը հայտնել է, որ կասկածելի պայմաններում զինվորների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերը ռազմական դատարանները գիտակցաբար կարճում են, իսկ իրական հանցագործները՝ քողարկվում: Նրա պնդմամբ՝ զինվորների մահվան դեպքերի մեղավորը հենց պետությունն է:

The Guardian թերթում թուրք հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքը գրել է. «Դժվար է հայ լինել Թուրքիայում: Կամ քուրդ, կամ ալևի, կամ միասեռական կամ զինվորական ծառայությունից կրոնական համոզմունքների համար հրաժարվող, կամ հրեա, կամ կին, կամ մեկը, ով պարզապես համաձայն չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկրում: Եթե ստացվի այնպես, որ դուք թվարկածներից մեկից ավելիին եք համապատասխանում, կյանքն է՛լ ավելի է դժվարանում: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բազմազանությունը խեղդվել է: Խոսքի ազատությունը՝ վերացվել։ «Նույնության գաղափարախոսությունն» է իշխում երկրում:

Գաղափարախոսությունը ձևավորվում է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի միջոցով՝ խառնված մաչիզմին և հայրիշխանությանը: Քաղաքականության լարվածությունը ներխուժում է առօրյա կյանքի բոլոր ասպեկտները»:

 Ուշագրավ
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան
Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը