ԼՂՀ ԱԳ նախարարը Հայ դատի հանձնախմբերին է ներկայացրել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը

ԼՂՀ ԱԳ նախարարը  Հայ դատի հանձնախմբերին է ներկայացրել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։

Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգային գործակցության հաստատմանը և զարգացմանը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դրական է գնահատել Հայ դատի կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը և խթանմանը։

Այնուհետև Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության վերաբերյալ։

Ապրիլի 2-ին ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Մասնավորապես ասվել է. «Օբամայի վարչակազմի ձախողումն է Վաշինգտոնում Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու փոխարեն Ալիևի համար կանաչ լույս վառելը՝ Ղարաբաղում այս հարձակումները սկսելու համար»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---