Փետրվարի վերջին-մարտի սկզբին Վարդան Օսկանյանը կայցելի Լոնդոն, Դուբլին եւ Նյու Յորք26 փետրվարի 2007 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Լոնդոն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Քեմբրիջի հասարակական միությունում: Հաջորդ օրը փետրվարի 28-ին նախարարը աշխատանքային այցով մեկնելու է Իռլանդիա: Դուբլինում նախարարը կհանդիպի Իռլանդիայի արտգործնախարար Դերմոտ Ահերնի եւ խորհրդարանի Եվրոպական գործերի ընդհանուր կոմիտեի ղեկավարի եւ անդամների հետ, նաեւ ելույթ կունենա Եվրոպական գործերի ինստիտուտում: Մարտի 1-ին Վարդան Օսկանյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: ԱԳ նախարարը կվերադառնա Երեւան մարտի 4-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |