Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը՝ ՌԴ ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր![]() 11 մայիսի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր: Առաջնության վերջին տուրում Մկրտչյանի մրցակիցը Դինա Բելենկայան էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 38-րդ քայլին ստիպել է մրցակցին հանձնվել: Մկրտչյանի թիմը՝ «Յուգրան» ոչ ոքի է խաղացել Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմի հետ: 9 տուրից հետո «Յուգրան» հավաքել է 11 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը: 2015-ին շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը տղամարդկանց մրցաշարում Ռուսաստանի «Սիբիրը», որի կազմում խաղում էր Լեւոն Արոնյանը, 14 հնարավորից վաստակելով 13 թիմային միավոր՝ նվաճել է չեմպիոնի կոչումը: Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույնպես Ռուսաստանը ներկայացնող Յուգրա-ի կազմում արժանացել է բրոնզե մեդալի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |