ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարգող. Թշնամական գործողությունների դադարեցման կողմնակից ենք![]() 11 մայիսի 2016 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու տարածաշրջանի համար շատ կարևոր է խաղաղությունը, որպեսզի հնարավոր լինի անվտանգության մեջ հետամուտ լինել զարգացման հեռանկարներին: Այս մասին ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագություններին: «ՄԱԿ-ի անունից կարող եմ ասել, որ ցանկանում ու խրախուսում ենք թշնամական գործողությունների դադարեցումը, որպեսզի խաղաղություն հաստատվի և հնարավոր լինի զարգացում ապահովել: Սա ոչ կառավարության, ոչ էլ ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, այլ ամբողջ հասարակությունը պետք է ուժերը համախմբի, որպեսզի այդ նպատակներին տիրություն անի ու նպաստի դրանց ձևավորմանն ու իրականացմանը»,- հայտարարել է Բուզետտոն, գրում է Tert.am-ը: Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ով ներկայացրել է Ժնևում տեղակայված Փախստականների գործով գերագույն հանձնակատարի վարչության տվյալները (ՓԳՀՎ), հայտնել է, որ Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց տները` Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետևանքով: ՄԱԿ-ը խնդրել է, որ Երևանը և Բաքուն հնարավոր դարձնեն նրանց օգնություն ցուցաբերելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |