Ցեղասպանության մասին բեմադրություն՝ Մյունխենում. Ռեժիսորը հայկական և թուրքական արմատներ ունի13 մայիսի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Մյունխենի Residenztheater թատրոնն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և հետապնդումների մասին ներկայացում կցուցադրի: Ներկայացման հեղինակն է գերմանացի ռեժիսոր Նուրան Դավիթ Քալիսը, ում ազգում կան և՛ հայեր, և՛ թուրքեր, հայտնում է Tert.am-ը Deutsche Welle-ի վրա հղումով: Բեմականացման հիմքում ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմական վեպն է: Այն նկարագրում է իրական դեպքեր` Մուսա լեռան մոտակայքում տեղակայված հայկական գյուղերի բնակիչների երկարատև ինքնապաշտպանությունը, որոնք չեն ենթարկվել օսմանյան իշխանությունների հրամանին` 1915թ. ցեղասպանության ժամանակ տարհանման վերաբերյալ: 53 օր նրանք պայքարել են թուրքական զորքերի դեմ, այնուհետև գրեթե հրաշքով փրկվել ֆրանսիական ռազմանավով: «Թուրքական իշխանությունները վստահեցնում են, որ ցեղասպանություն չի եղել, չի եղել սպանություն ազգային պատկանելության հիմքով»,- ասել է ռեժիսորը Մյունխենում նախագծի շնորհանդեսի ժամանակ: Նրա ներկայացման մեջ 2 ժողովուրդների` թուրք և հայ, ներկայացուցիչներն են, «հանցագործներն ու զոհերը», ինչպես նշել է ռեժիսորը, կհանդիպեն բեմում` հարյուրամյա վաղեմության դեպքերի միասնական մեկնաբանմանը հանգելու համար: «Երեկոն անողոք կլինի միջոցների ընտրության հարցում»,- խոստացել է Քալիսը: 2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |