ՊՆ. Նախիջևանի սահմանին միջադեպի մասին լուրն ապատեղեկատվություն է![]() 13 մայիսի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մայիսի 12-ին տարածված հայտարարությունն այն մասին, որ Նախիջևանի հետ սահմանում հայկական կողմը «հերթական սադրանքն է արել», ապատեղեկատվություն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ մայիսի 12-ին Նախիջևանի Շախբուզի շրջանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի դիրքերն իբր գնդակոծվել են Եղեգնաձորի շրջանի դիրքերից, ինչի հետևանքով թեթև վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայողը: «Նման միջադեպ չի եղել, դա ապատեղեկատվություն է: Նախիջևանում հանգիստ է», - ասաց Հովհաննիսյանը: Մայիսի 6-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է այն լուրերը, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել: Նրա վստահեցմամբ՝ իրավիճակը վերահսկելի է. «Եվ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և զինված ուժերի գլխավոր շտաբը ամբողջապես տիրապետում են իրավիճակին: Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել: Ուզում եմ վստահեցնել նաև հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր նոր մարտահրավերներն ու սպառնալիքները մենք վերահսկում ենք»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |