ՊՆ խոսնակ. ԼՂ դիրքերի կորստի մասին ուսումնասիրությունը նախորդներից ավելի մոտ է իրականությանը14 մայիսի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հրապարակած տվյալները Լեռնային Ղարաբաղի շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած տարածքների մասին ընդհանուր առմամբ «այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը», դրանցում պետք է ճշգրտվեն որոշակի տերմիններ: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ Անի կենտրոնի հրապարակման, մասնավորապես, հարավային ուղղությամբ՝ Լելե Թեփե բարձունքի շրջանում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կորցրել է 7 ռազմական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ «այսօրվա դրությամբ մենք ունենք 14 ռազմական դիրք, որոնք մինչև ապրիլի 1-2-ը հայկական ուժերի ձեռքում էր»: Այդ տարածքները, ըստ հրապարակման, մեծ չեն: Այնուհանդերձ, ըստ նրա, այդ տեղեկությունները շատ ավելի մոտ են իրականությանը, քան մինչ այդ հրապարակվածները՝ «եթե այդ տերմինները վերանայենք, մի փոքր հղկենք», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Հովհաննիսյանն ընդգծել է, որ պատերազմական իրավիճում այդ մակարդակի դիրքային փոփոխությունները մեկնաբանելը սխալ է համարում, քանի որ, իր խոսքով, «երբ որ մարտական գործողությունները այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ ինչ-որ գործողություններ կարող են լինել, նման մանրուքներ քննարկելը լրջորեն կարող է վտանգել գործողությունները»: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած տվյալներին, այն է, որ հյուսիսարևելյան հատվածում հայկական կողմը 7 քառակուսի կմ է կորցրել՝ Հովհաննիսյանն ասել է. «Երբ որ առաջին անգամ այդ տեղեկությունը հրապարակվեց, ասացի, որ այնքան լուրջ չի քարտեզի վրա դա հաշվելը։ Երբ որ մարդիկ նորից պնդում են և փորձում են իրենց իսկ ասածը «Գուգլի» քարտեզից հանելով տեսանյութ պատրաստել, դա էլ ավելի անլուրջ է դառնում։ Շատ խորին հարգանք ունեմ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ և իր կողքին եղած զինվորների, որոնք երկարամյա ծառայություն ունեն զինված ուժերում։ Բայց տարրական ռազմական հմտությունները պահանջում են մի քանի կանոնների պահպանում։ Քարտեզ եք ներկայացնում՝ հյուսիսն ու հարավը խառնած, ինքներդ էլ ներկայացնում եք, որ տեղում չեք եղել, այսինքն՝ տեղում չլինելով հաշվարկներ եք կատարում», մեջբերում է Aravot.am-ը։ Նրա խոսքով, ցանկացած զինվորական ցանկացած եզրակացություն կատարելիս տեղանքում պիտի աշխատի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |