ՊՆ մամուլի խոսնակ. $200 մլն-ի զենքը մի ճամպրուկում չի տեղավորվի ու 1 օրում հասնի Հայաստան![]() 16 մայիսի 2016 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Զենքի ձեռքբերման գործընթացը տևական է, իսկ $200 մլն-ի զենքը մեկ օրում չի հասնի Հայաստան: Այս մասին մայիսի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: «Շատ ու շատ զինամթերք այս տարիների ընթացում ձեռք է բերվել ոչ վարկով կամ այլ միջոցներով, և ամեն ինչ չի, որ պետք է հրապարակել: Զենքի ձեռքբերման պրոցեսը տևական է, գրեթե տարի չի եղել, որ զենք, ռազմական նշանակության համակարգեր չներկրենք: Դա մշտական գործընթաց է, և պետք չէ միշտ կոնտեքստից դուրս մեկնաբանել միայն $200 մլն-ը»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: ՊՆ մամուլի խոսնակը հավելել է. «չի կարելի մտածել, որ $200 մլն-ի զենքը մի ճամպրուկում տեղավորվելու է և մեկ օրում հասնի Հայաստան: Իսկ թե մեծ մասը այդուհանդերձ տեղափոխվել է, թե ոչ, չեմ կարող ասել»: Պատասխանելով բանակում տիրող կոռուպցիոն երևույթների վերաբերյալ, Հովհաննիսյանն ասել է, թե լայնածավալ գործողություններ են իրականացվում: «Սկսած ռազմավարական պլանավորման փաստաթղթում արձանագրված աշխատանքներից, մինչև իսկ իրավապահ մարմինների կողմից ստուգումներ, ձերբակալություններ և այլն»,- նշել է նա։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 15-ին ԱԺ-ում հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վարկային համաձայնագրով սպառազինության ձեռքբերման պայմանավորվածության համաձայն զինատեսակների ցանկից որոշ մասն արդեն ձեռք է բերվել, բայց ոչ ամբողջական ցանկը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |