Հայաստանի ընդդիմությունը չի կարողացել ընհանուր նախընտրական դաշինք ստեղծել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հաստատել է նախընտրական ցուցակը` կազմված 112 մարդուց: Առաջին եռյակի մեջ են մտել Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, երկրորդ տեղում է Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀԿ Քաղաքական խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, երրորդ տեղում է ԱԺ նախագահ, կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:



Իր ցուցակն է նաեւ հրապարակել Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը: Ցուցակում 73 մարդ է: Առաջին տասնյակում են Ստեփան Դեմիրճյանը, Ալբերտ Բազեյանը, Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Զաքարյանը, Ստեփան Մինասյանը, Վարդան Մկրտչյանը, Արտակ Սարգսյանը:



Հայաստանի Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը (առաջնորդ` Վազգեն Սաֆարյանը) մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ցուցակներով: Հայաստանի Ազատական-առաջադիմական կուսկացությունը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին ինքնուրույն: Կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, ՀԱԱԿ-ն մասնակցելու է ընտրություններին մեծամասնական եւ համամասնական համակարգերով:



«Ազգային-դեմոկրատական միություն» կուսակցությունը (առաջնորդ` Վազգեն Մանուկյան) չի մասնակցելու ՀՀ ԱԺ ընտրություններին: Կուսկացության նախագահության նիստին որոշում է ընդունվել` չմասնակցել խորհրդարանական ընտրություններին ոչ մեծամասնական, ոչ էլ համամասնական համակարգերով: Նաեւ բացառվում է մասնակցությունը ընտրություններին` որեւէ այլ կուսակցության ցուցակներում ընդգրկվելու եղանակով:



Նշենք, որ ավելի վաղ հայտարարում էին միասնական ընդդիմադիր դաշինք կազմելու մտադրության մասին, որի մեջ պետք է ընդգրկվեին «Ազգային-դեմոկրատական միություն», «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ «Հայոց Համազգային Շարժում» (ՀՀՇ) կուսակցությունները: Սակայն, ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել: Իր նիստի ժամանակ «Հանրապետություն» կուսակցությունը որոշում է ընդունել ինքնուորուն մասնակցել ընտրություններին եւ հաստատել է համամասնական ցուցակները: ՀՀՇ-ն եւս հայտարարել է ընտրություններին ինքնուրույն մասնակցելու իր մտադրության մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---