Գյուղնախարար. Ծիրանի ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր պետք է ստանալ

Գյուղնախարար.  Ծիրանի ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր պետք է ստանալ

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 17-ին այցելել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

Նախարարը եղել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակում 2012-ին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկ սորտ:

«Այս այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների պահպանման, մշակման և մեր սերունդներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր ցրտադիմացկուն և ուշահաս սորտեր», - լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ ներկրվել են եվրոպական լավագույն սորտեր և նախատեսվում է ստեղծել տնկարանային տնտեսություն` հետագայում պատվաստումներ կատարելու և լավագույն սորտերը գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար:

2016-ին կենտրոնում հիմնվել է նաև խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ մշակվելու են տեղական սեղանի և տեխնիկական սորտեր:

Նախարարը նշել է, որ Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ, որոնց միայն մի մասն է դեռ ներկայացված այգում. հավաքագրման գործընթացը շարունակվում է: Արտասահմանից ներկրված խաղողի տնկիների միջոցով այստեղ հիմնվելու է նաև ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսություն:

Ծանոթանալով կենտրոնի ընթացիկ աշխատանքներին` նախարարը տվել է հանձնարարականներ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---