Փորձագետներ. Ընտրությունների ժամանակ հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ

PanARMENIAN.Net - Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսկացությունը խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն է մասնակցելու: Կուսակցությունն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է միայն համամասնական ցուցակներով եւ հույս ունի հաղղթահարել 5 տոկոսանոց սահմանը:



Հայաստանի Ազգային դեմոկրատական կուսակցության (առաջնորդ` Շավարշ Քոչարյան) համամասնական ցուցակում 33 տոկոսը կանայք են: ՀԱԴԿ-ի նախընտրական ցուցակում ընդամենը 77 մարդ է, որոնցից 27-ը կանայք են, իսկ ցուցակի առաջին հնգյակում նրանք երկուսն են: Հայաստանի ԿԸՀ արդեն ներկայացվել է «Նոր ժամանակներ» կուսկացության (առաջնորդ` Արամ Կարապետյան) համամասնական ցուցակը: Ցուցակը կազմված է 62 մարդուց:



Econimist Intelligence Unit-ի տվյալների համաձայն, ընտրությունների ժամանակ հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ. վերջինս գլխավորում է գործարար Գագիկ Ծառուկյանը: Փորձագետների կարծիքով, այդ երկու կուսակցությունները կկազմեն հայկական խորհրդարանի մեծամասնությունը, «ինչը նրանց կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորություն կտա որեւէ փոքր կուսակցության, օրինակ ՀՅԴ Դաշնակցության հետ»:



Միեւնույն ժամանակ, Հայաստանի ԿԸՀ-ն մերժել է «Երեւանի իրավապահ ջոկատներ» հասարակական կազմակերպությանը գրանցել որպես դիտորնդեր առաջիկա ընտրություններին: Դիմումը մերժվել է այդ կազմակերպության կանոնադրության մեջ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին կետերի բացակայության պատճառով: Բացի այդ հասարակական կազմկերպության ներկայացուցիչը գրանցված է որպես թեկնածու` 4-րդ ընտրատարածքից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---