Դեսպան. Իսրայելը չի մեկնաբանում ռազմական գործակցությունն այլ երկրների հետ19 մայիսի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն իր քաղաքականության համաձայն չի մեկնաբանում ռազմական գործակցությունն այլ երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: 2007-ին Ադրբեջանն ու Իսրայելը պայամանգիր են կնքել 1,6 մլրդ դոլարի զենքի առաքման մասին: Անօդաչու սարքերից բացի, Իսրայելն Ադրբեջան է առաքում նաև ռադարներ, հակատանկային հրթիռներ, գիշերային տեսանելիության սարքեր և ռազմական նշանակության այլ սարքավորումներ: «Իսրայելն Ադրբեջանի իսկական բարեկամն է: Մենք մեծապես կարևորում ենք հարաբերություններն Ադրբեջանի հետ»,-ասել է դեսպանը: Ավելի վաղ ՀՀ-ն իր դժգոհությունն է հայտնել Իսրայելին Ադրբեջանին զենք ծախելու վերաբերյալ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, որը նաև Իսրայում ՀՀ դեսպանն է, հանդիպել է ԱԳՆ եվրասիական բաժնի ղեկավար Դեն Օրիանի հետ և հայկական կողմի դժգոհությունն է հայտնել Ադրբեջանի սպառազինման կապակցությամբ: Բողոքը, մասնավորապես, վերաբերում էր Ադրբեջանի կամիկաձե անօդաչու սարքերի վաճառքին, որոնցից մեկը գրոհել էր հայ կամավորների ավտոբուսը` 7 մարդու մահվան պատճառ դառնալով: Ընթերցեք նաև. Իսրայելցի քաղգործիչ. Ադրբեջան դրոնների նոր խմբաքանակի առաքում է նախատեսվում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |