Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին 2 մարտի 2007 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի ԿԸՀ է ներկայացրել խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակը: Ցուցակը, որը գլխավորում է խորհրդարանի պատգամավոր, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը, 112 մարդուց է բաղկացած:Միավորված աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ) եւս Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել խորհրդանական ընտրություններում իր համամասնական ցուցակը: Ցուցակում 85 անուն է: ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի խոսքերով, կուսակցությունը ընտրություններին սկզբունքորեն մասնակցելու է միայն համամասնական համակարգով: Հայաստանի Միավորված կոմունիստական կուսկացությունը (ՄԿԿ) չի մասնակցելու խորհրդրանական ընտրություններին մայիսի 12-ին: Որոշումն այդ մասին ընդունվել է Հայաստանի ՄԿԿ Կենտրոնական կոմիտեի կողմից, սակայն զմնասկացելու հիմնական պատճառը չի նշվում: Կուսակցության անդամների մասնակցույունը այլ կուսակցությունների ցուցակներով եւս քիչ հավանական է: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն: Կուսկացության պլենումին, որը կայացել է փետրվարին, հաստատվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կուսակցական ցուցակը` կազմված 50 անունից: Կուսակցական ցուցակը գլխավորում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար, 70-ամյա Ռուբեն Թովմասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |