ԱԳՆ-ն ողջունել է ԼՂ դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Չիլիի խորհրդարանի բանաձևը![]() 20 մայիսի 2016 - 09:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը: Հայտարարության մեջ ասված է. «Ողջունում ենք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Չիլիի Պատգամավորների պալատի բանաձևը»։ Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Փաստաթղթում դատապարտվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժի կողմից հայկական տարածքների վրա հրետանային կրակի եւ օդուժի օգտագործումը, 1994 թվականին կնքված հրադադարի խախտումը։ Միաժամանակ, Չիլիի ներկայացուցիչների պալատը վերահստատում է իր հավատարմությունը խաղաղությանը եւ կոչ է անում Ադրբեջանին, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |