ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտահոգված են Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ21 մայիսի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի որոշմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները: Նա ասել է, որ «ԱՄՆ-ն մտահոգված է Սահմանադրության այն ուղղումով, որի համաձայն խորհրդարանի ավելի քան 100 անդամ զրկվում է խորհրդարանական անձեռնմխելիությունից, ինչը բացասաբար կանդրադառնա Թուրքիայում խոսքի ազատության վրա», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը` նոր ուղղումը պետք է հաստատի Թուրքիայի նախագահը: «Եթե այդ փոփոխությունը հանգեցնի քաղաքական բանավեճի հնարավորության նվազմանը, դա կվնասի Թուրքիայի ժողովրդավարությանը»,-ասել է Թոները: Եվրամիությունը նույնպես մտահոգված է Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման որոշմամբ: Այդ մասին հայտարարել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ընդլայնման հարցերով ներկայացուցիչ Յոհաննես Հանը: Նրանք նշել են, որ ըստ միջազգային կարգի, «նման որոշում կարող է կայացվել միայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, թափանցիկ չափանիշներով և չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնա»: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական է անվանել երկրի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումը:«Իմ ժողովուրդը չի ցանկանում տեսնել խորհրդարանում պատգամավորների, որոնք սատարում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը (ՔԱԿ-ին)»,-ասել է Էրդողանը: Մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) քվեարկության 2-րդ փուլի արդյունքում ընդունվել է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) հեղինակած սահմանադրության որոշ դրույթների փոփոխության առաջարկը, որը թույլ կտա անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն կիրականացվի: Առաջարկն անցել է 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայների հարաբերակցությամբ: Ընթերցեք նաև. Թուրքիայի մեջլիսն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագիծը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |