ՀՀ պարտքն աճում է. Երկիրը շարունակում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող23 մայիսի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - 2015-ի պետական բյուջեի կատարողականի համաձայն՝ ՀՀ պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 457 մլն դրամ կամ $5 մլրդ 79 մլն: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշել է, որ ընդհանուր պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է $4 մլրդ 317 մլն, ներքին պետական պարտքը՝ $761 մլն: 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $2 մլրդ 685 մլն: Ներքին պարտքը` այդ թվում, վարկերը, պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը 2014-ին կազմել է $686 մլն: «Ուզում եմ տեղեկացնել, որ պարտքի բեռը գնահատելու համար կիրառվում են միջազգայնորեն ընդունված ցուցանիշներ: Դրանց համաձայն, Հայաստանը շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- նշել է Ջանջուղազյանը, գրում է Tert.am-ը: Ջանջուղազյանի խոսքով՝ սա ամենևին չի նշանակում, որ իրենք չեն գնահատում պետական պարտքի ռիսկերը, դրանց հետ կապված զարգացումները: Վերջին 7 տարում (2009-2015) ՀՀ պետական պարտքը աճել է գրեթե 51%-ով` $3.362 մլրդ-ից հասնելով մինչև մինչև $5.79 մլրդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |