Հայաստանի կուսակցությունները պատրասվում են ընտրարշավին

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական կուսակցություններն արդեն սկսել են նախընտրական շտաբերի ձեւավորումը: Երեք կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ՀՅԴ Դաշնակցությունը եւ Ազգային միաբանություն (ԱՄ) կուսակցությունն արդեն որոշել են նախընտրական շտաբերի ղեկավարներին:



ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման նախարար, ՀՀԿ Խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, ՀՅԴԴ նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ԱՄ կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի ԱՄ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ տեղն է գրավում:



Նախընտրական շտաբերի ղեկավարների նշանակման հարցը քննարկվում է Հայաստանի Ժողովրդական կուսակցությունում, Միավորված աշխատանքային կուսակցությունում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, ինչպես նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունում:



ՀՀ խորհրդարանի մեծամասնական համակարգով 41 տեղի հավակնում են 175 մարդ, այսինքն միջինը մեկ խորհրդարանական մանդատի հավակնում են 4-5 պատգամավոր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---