Երևանի փողոցներից մեկը եզդի հերոս Ջահանգիր Աղայի անունով կկոչվի25 մայիսի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդի ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ կկոչվի: Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 25-ի Երևանի ավագանու ննիստի ժամանակ: Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության` նշվել է, որ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների օգնությամբ Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ 1918 թվականին էլ նա իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Փողոցի անվանակոչության վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել էին Հայաստանում եզդիական մի շարք հասարակական կազմակերպությունների և միավորումների կողմից: Ջահանգիր աղան ծնվել է 1874 թվականին Վանի գավառի Չիբուղլի գյուղում, եզդի ցեղապետ Խատիֆ աղայի ընտանիքում: Զորավար Անդրանիկի մարտական ընկերն էր, Հայոց ցեղասպանության և դրան ուղեկցող եզդիների ջարդերի ժամանակ եղել է ինքնապաշտպանության առաջնորդներից մեկը: Ջահանգիր աղան եղել է նաև 1918 թվականի մայիսյան հերոսամարտին մասնակցած եզդիական ջոկատների հրամանատարը, Առաջին հանրապետության բանակի կազմում շարունակել է ծառայությունը՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո: Ձեռբակալվել է 1938 թվականին, մահացել է 1943 թվականին Սարատովի բանտերից մեկում։ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացված է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |