Մարտի 10-ին Հայաստանի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղարը, պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարար տկն. Միշել Ալիո-Մարիի եւ Ֆրանսիայի Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ: Այցի շրջանակներում նախարարը կայցելի Ֆրանսիայի Պաշտպանության նախարարություն, որտեղ գրառում կկատարի Պաշտպանության նախարարության «Ոսկե գրքում»: Նախատեսվում է նաեւ հայկական պատվիրակության այցը Ֆրանսիայի Զինվորական ոստիկանության ազգային դպրոց: Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Մարտի 14-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---