«Լենինգրադ» ռոք խումբը համերգ կտա Երևանում հոկտեմբերի 19-ին 1 հունիսի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - «Լենինգրադ» ռուսական ռոք խումբը հոկտեմբերի 19-ին համերգով հանդես կգա Երևանում: Այդ մասին հայտնել է Forpostart Production ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում: «Սերգեյ Շնուրովի և նրա խմբի ելույթը միշտ հզոր դրայվի մեծ ալիք է, որը դրական մեծ լիցք կհաղորդի հանդիսատեսին: Երաժիշտներն աշխատում են մեծ նվիրումով և կարող են գրավել ցանկացած լսարան: «Լենինգրադի» 2016-ի համերգները ներառում են կոլեկտիվի գլխավոր հիթերը, որոնք միլիոնավոր դիտումներ ունեն համացանցում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սերգեյ Շնուրովի կոլեկտիվը 2003-ին «Մուզ-ՏՎ»-ի առաջին մրցանակաբաշխության հաղթողն է դարձել «Լավագույն ռոք խումբ» անվանակարգում: «Լենինգրադը» համարվում է ամենասկանդալային ռուսական ռոք խմբերից մեկը: 10 տարի շարունակ նրանք կատարում են իրենց ոչ նորմատիվ բառապաշարով հագեցած երգերը` ոմանց ուրախացնելով, մյուսներին` ինչ-որ քողարկված իմաստ հաղորդելով: Իսկ 2008-ին Շնուրովը հայտարարեց «Լենինգրադի» լուծարման մասին և սկսեց զբաղվել նոր նախագծով, որը կոչվեց «Ռուբլի»: Սակայն արդեն 2 տարի անց` 2010-ի ամռանը, նույնքան անսպասելի ազդարարվեցին «Լենինգրադի» համերգները, դրան հաջորդեց խմբի վերամիավորումը: «Էքսպոնատ» երգը 2016-ին ներկայացվել է ռուսական «Մուզ-ՏՎ»-ի մրցանակին «Լավագույն երգ» անվանակարգում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |