ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Կողմերը անդրադարձել են նաև ռուս-ֆրանսիական հարաբերություններին։

Մայիսի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ տեղեկատվության, քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` նախապատրաստվելու համար հունիսյան գագաթնաժողովին, որի նպատակն է «ղարաբաղյան կարգավորման գործում հնարավոր արագ առաջխաղացումը»:

Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Բաքվում ԵՄ առաքելության ղեկավար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները լավ ցուցանիշ են

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---