Ապրիլի սկզբին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի փորձագետների զեկույցի քննարկումը14 մարտի 2007 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Վերջին մի քանի տարիներին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում նկատվում է համագործակցության զարգացման եւ խորացման միտում, որի արդյունքը եղավ Դաշինքի 2004 թվականի որոշումը` Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) մեկնարկի մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով, ապրիլի սկզբին, հավանաբար 4-ին, Բրյուսելում տեղի կունենա Հայաստանում ծրագրի իրագործման առաջնահերթ միջոցառումների ընթացքի վերաբերյալ ՆԱՏՕ-ի փորձագետների միջանկյալ զեկույցի քննարկումը: «Միջանկյալ զեկույցի քննարկումը տեղի կունենա 26+1 ձեւաչափով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ IPAP ծրագիրը չի ենթադրում երկրի պարտադիր անդամակցում ՆԱՏՕ-ին: Դա քաղաքական որոշում է, որը կայացնում է երկրի ղեկավարությունը: Միայն ՀՀ նախագահը կարող է հայտարարել, թե Հայաստանը մտադիր է դառնալ Դաշինքի անդամ»,-նշել է Մկրտչյանը: ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը նշել է նաեւ, որ մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին բխում է ազգային անվտանգության նկատառումներից: Նա հիշեցրել է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը բաց փաստաթուղթ է եւ ենթադրում է լրացումների կատարում, որոնք կարող են բխել տարածաշրջանում իրողությունների փոփոխություններից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |