14 մարտի 2007 - 17:42 AMT
Հաջորդ շաբաթ երկարաժամկետ առաքելությամբ Հայաստան են ժամանելու ԵԱՀԿ դիտորդները
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակությունը Երեւան է ժամանելու հաջորդ շաբաթ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ԵԱՀԿ-ում առկա աղբյուրը, դիտորդները Հայաստան են ժամանելու մինչ մարտի 23-ը: Դիտորդների մի մասը կլքի Հայաստանը խորհրդարանական ընտրություններից 1-2 շաբաթ անց` հետընտրական գործընթացների դիտարկումն իրականացնելուց հետո: Ընտրություններից մեկ շաբաթ առաջ Հայաստան են ժամանելու ԵԱՀԿ մոտ 300 դիտորդներ` կարճաժամկետ առաքելությամբ: