Թուրքիայից ՀՀ ներկրված բանջարեղենի ծավալը 5 ամսում ավելացել է 6 հունիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլ-մայիսին Թուրքիայից Հայաստան լոլիկ, վարունգ, կաղամբ չի ներկրվել: Այս տվյալները տրամադրել են ԳՆ Սննդամթերքի անվտանգության պաշտպանության պետական ծառայությունից: Չնայած դրան, 2015-ի համեմատ ավելացել են Թուրքիայից ներկված վարունգի, պղպեղի, կարտոֆիլի, կաղամբի ծավալները, գրում է Panorama.am-ը: 2016-ի հինգ ամսվա ընթացքում Թուրքիայից բերվել է 108 տոննա 421 կգ լոլիկ, որից 85 տոննա 236 կգ-ն՝ մարտին: 2015-ի համեմատ լոլիկի ներկրման ծավալն ավելացել է, 2015-ի 5 ամսվա ընթացքում Հայաստան է ներկրվել 19 տոննա 714 կգ լոլիկ: 2015-ի առաջին հինգ ամսվա ընթացքում Թուրքիայից կարտոֆիլ չի ներկրվել: Պաշտոնական վիճակագրությամբ, այս տարվա ընթացքում Թուրքիայից կարտոֆիլ ներկրվել է միայն մայիս ամսին՝ 371 տոննա: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մայիսի սկզբին հայտնել էր, որ Թուրքիայից լոլիկի և վարունգի ներմուծումը տասնյակ տոննաներով նվազել է: Գյուղնախարարություն. Հայկական շուկայում թուրքական լոլիկ չենք հայտնաբերել Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |