Չինաստանի փոխվարչապետը՝ նախագահին. ՀՀ-ն կարող է նպաստել ԵՏՄ-ի հետ ՉԺՀ գործակցությանը

Չինաստանի փոխվարչապետը՝ նախագահին. ՀՀ-ն կարող է նպաստել  ԵՏՄ-ի հետ ՉԺՀ գործակցությանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ՉԺՀ առաջին փոխվարչապետի այցը Հայաստան վկայում է հայ-չինական երկկողմ համագործակցության բարձր մակարդակի և այն ամրապնդելու փոխադարձ ցանկության մասին: Նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարևոր միջազգային գործընկերներից է, Սարգսյանը շեշտել է, որ հայ-չինական բազմադարյա բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Զրուցակիցները փաստել, որ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական փոխգործակցությունը հետևողականորեն զարգացել և ընդլայնվել է՝ ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներ: ՀՀ նախագահը և Չինաստանի առաջին փոխվարչապետը նշել են, որ չնայած արտաքին տնտեսական ցնցումներին, վերջին տարիներին ակտիվ զարգանում է հայ-չինական տնտեսական գործակցությունը: Համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառներում, նրանց համոզմամբ, կարևոր խթան են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Չինաստանի առաջին փոխվարչապետը կարևորել է ԵՏՄ-ի հետ առևտրատնտեսական ոլորտում ՉԺՀ համագործակցությունը, նշելով, որ Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ պետություն կարող է իր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ բանակցությունների առաջմղման գործում:

Հանդիպումից հետո ՀՀ Նախագահի և Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ տրվել է «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկը:

Հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ Կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական գոործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---