Թուրք քաղաքապետը հրամայել է ծածկել ծառայողական Mercedes-ների տարբերանշանները Գերմանիայից «վրեժ» լուծելու համար

Թուրք քաղաքապետը հրամայել է ծածկել ծառայողական Mercedes-ների տարբերանշանները Գերմանիայից «վրեժ» լուծելու համար

PanARMENIAN.Net - Միջերկրական ծոցի ափին գտնվող թուրքական Օսմանիե նահանգի Դուզիչի քաղաքի քաղաքապետ Օքեշ Նամլին հրահանգել է ծածկել քաղաքում ծառայողական Mercedes մակնիկի մեքենաների տարբերանշաններն՝ ի նշան բողոքի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Քաղաքապետն, ով Թուրքիայի իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության անդամ է, հայտարարել է, թե այս քայլով ուզում է դատապարտել Բունդեսթագի «կեղտոտ» որոշումը, հայտնում է Hurriyet-ը:

Նամլիի քայլ առաջացրել է թուրք օգտատերերի տարակուսանքը: «Ես չեմ հասկանում, ինչպես ենք մենք կարողանում հնարել ինքներս մեզ անհարմար դրության մեջ դնելու նման մեթոդներ», - գրել է reddit ցանցի թուրք օգտատերերից մեկը՝ մեկնաբանելով նորությունը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան նաև իր պատասխանատվության բաժինն է ընդունում տեղի ունեցածի համար:

Կարդացեք նաև. Թուրքիայի արտգործնախարար. Ռուսներին թուրքերի դեմ հայերն են տրամադրում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---