Ժամանակն է որոշ չափով վերանայել Հայաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - «Ներկայումս անհրաժեշտ է ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, ժամանակն է որոշ չափով վերանայել Հայաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հարցում: «Ադրբեջանական կողմը գործում է հայկականից շատ ավելի ակտիվ, հսկայական փողեր է ներդնում իր տեսակետը քարոզելու համար: Մենք չենք կարող նստել եւ սպասել, քանի որ այդ աշխատանքն ի վերջո իր արդյունքը կտա»,-գտնում է ՀՀ ԱԺ խոսնակը: Ինչ վերաբերում է 2006 թվականի մարդու իրավունքների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցին, որտեղ Լեռնային Ղարաբաղը եւ վերահսկվող տարածքներն անվանվում են «օկուպացված տարածքներ», ապա Տ.Թորոսյանը հայտարարել է, որ այդ ձեւակերպումները կոպիտ եւ անընդունելի են Հայաստանի համար:



«ԼՂՀ-ն ոչ մի առնչություն չունի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցին: ԱՄՆ-ն համանախագահ երկիր է ԵԱՀԿ ՄԽ կազմում եւ ամեն տարի օգնություն է տրամադրում ԼՂՀ-ին: Այս ամենը հակասում է Պետդեպարտամենտի զեկույցի գաղափարներին»,-ասել է Թորոսոյանը:



Նա հիշեցրել է, որ հակամարտության խաղաղ լուծման հիմքում երկու սկզբունք է` տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: «Եթե զեկույցում շոշափվում է մեկ սկզբունք, ապա նպատակահարմար կլիներ անդրադառնալ նաեւ երկրորդին` ազգերի ինքնորոշմանը»,-նշել է ԱԺ խոսնակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---