Ռազմարդյունաբերությանն աջակցող մոբիլիզացիոն ծրագրին մոտ 300 մասնագետ է միացել

Ռազմարդյունաբերությանն աջակցող մոբիլիզացիոն ծրագրին մոտ 300 մասնագետ է միացել

PanARMENIAN.Net - Կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոբիլիզացիոն ծրագրին աջակցել ցանկացողների առաջին հանդիպումը: Այս նախաձեռնության նպատակն է համախմբել գիտական ներուժը, մարդկային ռեսուրսները և միավորել առկա ռազմարդյունաբերական համակարգին:

Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի: Հանդիպման ընթացքում ներկայացվել է միության կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները, կազմվել է միջոցառումների ծրագրեր՝ կամավորների կողմից իրականացվող աշխատանքների հետագա կարգավորման նպատակով:

ՏՀՏ և ԲՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագիրն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով, համաձայն որի համապատասխան աշխատանքներ են տարվում զինատեսակների արդիականացման ուղղությամբ: Հարկ է նշել, որ դեռևս ապրիլ ամսին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հավաքագրվում է կամավորների և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

Բացի այդ, ստեղծվել է նաև հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը հատկացվում է Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը: Այն է՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է նշել նաև բանկի SWIFT կոդը` COVBAM22: Հաշվեհամարի սեփականատերը՝ Ինֆորմացոին տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Փոխանցման նպատակը՝ մոբիլիզացիոն ծրագրի նեդրում, մոբիլիզացիա, օգնություն մոբիլիզացիոն ծրագրի իրականացմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---