ԼՂՀ պատգամավորը տուժող է ճանաչվել. Նա կպաշտպանվի![]() 9 հունիսի 2016 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Այդ մասին հայտնում են ԼՂՀ Ոստիկանությունից: Հունիսի 6-ին ծեծի ենթարկված Հայկ Խանումյանը գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում, դեպտի առնչությամբ քրեական գործ է հարուցված: Կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր, որոշվել է առգրավել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները: Բացի այդ, արուցված քրեական գործով Հայկ Խանումյանը ճանաչվել է տուժող ու հարցաքննվել, գրում է Panorama.am-ը: Նշվում է, որ որոշում է կայացվել տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ: Կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է և իրականացվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն: Պատգամավորը բռնության ենթարկվելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը. «Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»: ԼՂՀ նախագահ. Խանումյանի հետ տեղի ունեցածը հարված է ԼՂ պետականությանը ![]() ![]() Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |