ՊՆ գործող բազայի վրա կստեղծվի «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետհիմնարկը 9 հունիսի 2016 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործող հոսպիտալի (զորամասի) բազայի հիման վրա «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», «Երևանի կայազորային հոսպիտալ», «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» և «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկներ ստեղծելու մասին: Զինվորական հոսպիտալների միջոցով հնարավոր կլինի ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ՊՆ գործող պոլիկլինիկայի (զորամասի) բազայի վրա կստեղծվի «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ: Պոլիկլինիկայի ստեղծումը կնպաստի զինված ուժերում ընդհանուր հիվանդացության անկմանը, հիվանդությունների կանխարգելմանը և բուժման արդյունավետության բարձրացմանը, հիվանդությունների հնարավոր բարդությունների նվազագույնի հասցնելուն, զիծառայողների շրջանում հիգիենիկ մշակույթի և առողջ ապրելակերպի ձևավորմանը և այլն: ՀՀ զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովման, զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային համալիր միջոցառումների իրականացնելու համար կառավարությունն ընդունել է ՀՀ ՊՆ գործող ծառայության (զորամասի) բազայի վրա «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ ստեղծելու մասին որոշում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմը 122 վիրավոր զինծառայող ունի: Ռազմական բժիշկները քառօրյա պատերազմի օրերին, նույնիսկ մինչև առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են բացառիկ վիրահատություններ, այդ թվում՝ պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում զինվորի ստորին վերջույթները պահպանվել են, և նա այսօր քայլում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |