Պաշտոնյա. Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել![]() 14 հունիսի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության խորհրդական Գյունտեր Քրինգսը հանդես է եկել Բունդեսթագի թուրք պատգամավորների աջակցությամբ, որոնք կողմ էին քվեարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին: Այն բանից հետո, երբ Գերմանիայի թուրք պատգամավորները բազմաթիվ սպառնալիքներ ստացան թուրք ազգայնականներից, Քրինգսը նախազգուշացրել է, որ Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել, Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Հիշեցնելով ընդունված օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը՝ գերմանացի պաշտոնյան կոչ է արել, որ թուրքերն նույն կերպ չմտածեն. «Նման կերպ մտածող և խոսող անձինք ուրեմն չեն ինտեգրվել Գերմանիային և Գերմանիայի օրենքներին: Բնական է, որ այդ իրավիճակը պիտի դիտարկվի կացության թույլտվության հետ կապված որոշումներում»: Այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծիը ընդունվեց, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Գերմանիայի թուրք պատգամավորները ոչ մի կապ չունեն թուրք էթնոսի հետ, նրանք, ըստ Էրդողանի, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկն են: Կարդացեք նաև՝ Աղբյուր. Գերմանական միջին բիզնեսի ներդրումները Թուրքիայում կարող են սառեցվել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |