ՀՀ և ՌԴ ՊՆ փոխնախարարները քննարկել են երկկողմ գործակցության հարցեր

ՀՀ և ՌԴ ՊՆ փոխնախարարները քննարկել են երկկողմ գործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված սպառազինության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրականացվել են որոշ գործողություններ, աշխատանքն ընթացքի մեջ է:

Դեռ 2015-ի հունիսի 26-ին Երևանում «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր էր ստորագրվել, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից $200 մլն զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարվա ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---