ԼՂՀ նախագահն ու ՀՀ գլխավոր շտաբի առաջին տեղակալը բանակաշինության հարցեր են քննարկել

ԼՂՀ նախագահն ու ՀՀ գլխավոր շտաբի առաջին տեղակալը բանակաշինության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահի հրամանագրով հունիսի 2-ին Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ: Փախչանյանը զբաղեցնում է նաև պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---