Նարինե Աբգարյանի «Զուլալի»-ն՝ գրախանութներում հունիսի վերջին

Նարինե Աբգարյանի «Զուլալի»-ն՝  գրախանութներում հունիսի վերջին

PanARMENIAN.Net - Հայկական ծագումով ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանի նոր «Զուլալի» գիրքը մեկ շաբաթից արդեն կհայտնվի գրախանութներում: Նաև բանակցություններ են ընթանում գրողի հայտնի «Մանյունյա» վեպի հիման վրա սերիալի նկարահանումների ուղղությամբ:

««Զուլալի» գրքում երկու վեպ է և պատմվածքներ: Վեպը, որի անունով նաև գիրքն է կոչվում, ինչ-որ մոգական ռեալիզմ է: Ինձ թվում է, չնայած անհարմար է նման բաներ ասելը, բայց այն մի քիչ Ֆոլքներ է, մի քիչ Մարկես: Այդ գրողներին ես շատ եմ սիրում»,- ասել է Աբգարյանը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«Զուլալի» վեպը, գրողի խոսքով, մի ընտանիք պատմության է: Գլխավոր հերոսն է մի տղա, ով ապրում է երկու կնոջ հետ, նրանցից մեկի անունը Զուլալի է:

«Գործողությունները տեղի են ունենում պայմանական Հայաստանում, քանի որ կենցաղն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը՝ համամարդկային: Գրքում կա մեկ այլ վեպ: Այն հայկական պատմություն է, ժամանակակից, արդիական, դատարկվող հակական գյուղերի մասին է, որտեղից տղամարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, մնում են ծերերը, կանայք և երեխաները»,- պատմել է Աբգարյանը:

Գրքի նկարազարդումների հեղինակն է Նարինե քույրը՝ Սոնա Աբգարյանը:

Աբգարյանն այժմ «Մարս մեդիա»-ի հետ աշխատում է մի ֆիլմի վրա, կոմեդիա, որը ներկայացնելու է ռուս-հայկական պատմություն: Ռեժիսորի անունը չի նշել, քանի որ դեռ պայմանագիր կնքված չէ: Սեպտեմբերին նախատեսվում է սկսել ֆիլմի նկարահանումները, որոնք լինելու են Մոսկվայում, Դիլիջանում և Երևանում:

Նարինե Աբգարյանը ծնվել է 1971 թ. Բերդում, ռուսաստանցի գրող է, բլոգեր: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր, «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։

2011 թ. լույս է տեսել Մանյունյայի պատմության եկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»: 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու)՝ որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը: 2012 թ. սեպտեմբերին լույս է տեսել «Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով» վիպակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ 2013 թ. հրատարակվել է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։

2014-ին հրատարակվել է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը: 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսել «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովան։ 2015 թ. մարտին լույս է տեսել «Երկնքից ընկավ երեք խնձոր վեպը»։

Կարդացեք նաև՝ Նարինե Աբգարյանի վեպը` ռուսական «Յասնայա պոլյանա» մրցույթի երկար ցուցակում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---