ՌԴ-ից Տ-90Ս տանկերի առաքումն Ադրբեջան ավարտված է![]() 17 հունիսի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները։ Ուրալվագոնզավոդի գլխավորտնօրեն Օլեգ Սիենկոն Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին պատասխանել է Ադրբեջան տանկերի առաքման մասին հարցին՝ ասելով. «Ամբողջովին կատարել ենք, առաքումներն ավարտված են», ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aravot.am-ը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2016թ. պետք է ավարտվի նաև ռուսական ԲՄՊ-3-ի առաքումն Ադրբեջան։ Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները. – 65 միավոր տանկեր – 78 միավոր ռազմական զրահամեքենա – 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր Կարդացեք նաև՝ Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին Ինչպես էր Արևմուտքը հրաժարվում զինել Ադրբեջանին. Զենքի բիզնեսն ու ղարաբաղյան հակամարտությունը Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |